Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 5 <<Գարուն>> մանկապարտեզը գործում է 1960թվականից : Այն գտնվում էր Մաշտոց փողոցի 6-րդ շենքի առաջին հարկում: 1974թ. մանկապարտեզը տեղափոխվել է Չարենց թաղամաս (11-րդ շենքի առաջին հարկ) 6 խմբով (100 երեխա): 1983թ. այն գործել է 12 խմբով Չարենց թաղամաս 0 հասցեում, նոր կառուցված տիպային շենքում, որը նախատեսված է 280 երեխայի համար:
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 <<Արևիկ>> մանկապարտեզը գտնվում է Մ.Մեխակյան 0 հասցեում, հիմնադրվել է 1962 թվականին երեք խմբով: Մի քանի տարի անց դարձել է թիվ 6 <<Արևիկ>> մսուր-մանկապարտեզ հինգ խմբով :
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 10 <<Շուշան >>մանկապարտեզը գտնվում է Վազգեն Առաջին փողոցի 3 փակուղի 0 հասցեում: Մանկապարտեզը հիմնադրվել է 1964թ. մայիս ամսին և գործել է նույն թվականի սեպտեմբեր ամսից: Շենքը տիպային է և նախատեսված է 6 խմբի համար, սակայն գործում են 5 խմբեր: Երեխաների թիվը 160-ից ավելի է: Գրեթե միշտ գործել է երեխաների գերծանրաբեռնված թվով: Մանկապարտեզի տնօրենն է Արուսյակ Սիմոնյանը:
Էջմիածնի թիվ 11 <<Հասմիկ>> մանկապարտեզը գտնվում է Պատկանյան 0 հասցեում: Հիմնադրվել է 1964թ. որպես տիպային մսուր մանկապարտեզ: Այն բաղկացած է 3 մասնաշենքից` 2-ական խմբով, դահլիճից և խոհանոցից: Ունի բակ՝ իր հանգստի անկյուններով և խաղահրապարակով:
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 13 <<Ծիծեռնակ>> մանկապարտեզը գտնվում է Վազգեն Առաջին և Բաղրամյան փողոցների շենքերի բակում՝ Բաղրամյան 0 հասցեում: Հիմնադրվել է 1972թվականին: Մանկապարտեզը տեղակայված է երկհարկանի տիպային շենքում: Շենքը նախատեսված է 300 երեխաների (12 խմբի) համար: