Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ
2149 3-03-2012, 20:24

ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐ



Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոնն է: Այստեղ է գտնվում հայ ժողովրդի ու նրա հավատի հավերժության խորհրդանիշ Մայր տաճարը, որը հիմնվել է Հիսուս Քրիստոսի իջմամբ և կառուցվել Սբ. Գրիգոր Լուսավորչի ու Տրդատ Գ թագավորի կողմից: Այն աշխարհասփյուռ հայության սրբազան ուխտատեղին է, ուր յուրաքանչյուր հավատացյալ հայորդի անպարփակ սիրով ու աղոթքով է ոտք դնում:
մանրամասն »

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՎԱՆՔ
2176 2-03-2012, 12:12

ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵ ՎԱՆՔ



Էջմիածին քաղաքի արևելյան մասում` Երևան տանող խճուղու ձախ կողմում իր վեհաշուք տեսքով վեր է խոյանում հայկական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը` Սբ. Հռիփսիմե վանքը:
Սբ. Հռիփսիմե վանքը վաղ միջնադարյան Հայաստանի հոգևոր կառույցների առավել կատարելագործված օրինակներից է և հանդիսանում է հայկական ճարտարապետական ամենաբարդ հորինվածքներից մեկը:
մանրամասն »

ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ
1759 1-03-2012, 10:43

ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔ



Էջմիածին քաղաքի հարավային կողմում, Սբ. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Սբ. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի ղեկավարությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել: 395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Սբ. Գայանեի վկայարանը:
մանրամասն »

ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ
2157 29-02-2012, 14:11

ՍՈՒՐԲ ՇՈՂԱԿԱԹ ԵԿԵՂԵՑԻ



Սբ. Շողակաթ եկեղեցին փոքր ծավալի, բայց ճարտարապետական գեղեցիկ հուշարձան է:
Ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Այն Էջմիածնի ճարտարապետական համալիրի ամենանոր կառույցն է: Կառուցվել է 1694թ-ին իշխան Աղամալ Շոռոթեցու կողմից Հռիփսիմե վանքի արևմտյան մասում:
Ըստ ավանդույթի հիմնադրվել է այն վայրում, ուր հռիփսիմյան նահատակ կույսերի վրա «Շող է կաթել»:
մանրամասն »

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
993 28-02-2012, 11:00

ՍՈՒՐԲ ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ



Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին գտնվում է Էջմիածին քաղաքի կենտրոնական մասում: Այն կառուցվել է 1767 թվականին երջանկահիշատակ Տ.Տ. Սիմեոն Երևանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրոք: Եկեղեցին սկզբնապես եղել է փայտաշեն:
Սիմեոն Կաթողիկոս Երևանցին ժամանակի հավատացյալների ամենօրյա հոգևոր պահանջները բավարարելու համար, Մայր Աթոռի շրջապատը որոշելուց առաջ, վանքից որոշ հողային տարածություն անջատելով, գյուղի հյուսիսային կողմում կառուցում է մի եկեղեցի` Սբ.Աստվածածին անունով և պարսպապատում այն:

մանրամասն »