Էջմիածնի թիվ 1 երաժշտական դպրոցը, որը 1967թ.-ից կոչվում է ականավոր երգահան, խմբագիր, ծնունդով էջմիածնեցի Մակար Եկմալյանի անունով, հիմնադրվել է 1945 թվականին:
Էջմիածնի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցը հիմնադրվել է 1976թ.: Հիմնադրման սկզբում այն ուներ 4 մասնագիտական բաժին՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, քանոն, 8 ուսուցիչ, 30 աշակերտ:
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1970թ.: Սկզբնական շրջանում դպրոցը գտնվել է Կամո 2 հասցեում: Դպրոցի հիմնադիր-տնօրենն է եղել Ռոբերտ Այվազյանը: