Համայնքի ավագանին օրենքով սահմանված կարգով` 1) ընդունում է իր կանոնակարգը օրենքի պահանջներին համապատասխան. 2) հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը. 3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը... Համայնքի ավագանին իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով սահմանված այլ լիազորություններ: