Էջմիածին եւ ուկրաինական Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքները համագործակցության հուշագիր կնքեցին: Այս նպատակով երկօրյա պաշտոնական այցով Էջմիածինը հյուրընկալել էր Բելգորոդ-Դնեստրովսկի քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Ալլա Գինակի գլխավորությամբ:
Էջմիածին (Հայաստանի Հանրապետություն) և Շաղվիո Շավանիո (Ֆրանսիայի Հանրապետություն) քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հուշագիրն ամրապնդվեց պայմանագրով:
Հոկտեմբերի 13-17-ը Հայաստանում անցկացվեց ճապոնական ֆիլմերի 11-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվում են ճապոնացի ռեժիսորների լավագույն գեղարվեստական ֆիլմերը: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ փառատոնը հյուրընկալվում է նաեւ Էջմիածնում:
Մշակութային փոխայցով Էջմիածնի պատվիրակությունը Ալավերդիում էր: Ամիսներ առաջ Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում բացված Ալավերդու արվեստագետների ստեղծագորությունների ցուցահանդեսին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաջորդեց Էջմիածնեցի նկարիչ-արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը Ալավերդիում:
Ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքների միջև Էջմիածնում կնքված համագործակցության հուշագիրն ամրապնդվեց համագործակցության պայմանագրով: